Ապագա բժիշկ (1271-72) 14-15.2012 Հոկտեմբեր
Ծրագիրը միտված է հոգեբանական ծառայության բարելավմանը
Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Սամվել Ավետիսյանը հոկտեմբերի 1-ին ընդունեց Fulbright ծրագրի կրթաթոշակառու Ջոն Սարոյանին:
Ջոն Սարոյանը մասնագիտությամբ հոգեբան Է, ունի դոկտորի գիտական կոչում: Նա ընտանիքների և պատանիների հետ աշխատելու մեծ փորձ ունի, եղել Է արտահիվանդանոցային և ներհիվանդանոցային հոգեբանական ծառայությունների գծով տնօրեն:
Հանդիպման ընթացքում Ջոն Սարոյանը նշեց, որ Fulbright ծրագիրը թույլ կտա խորությամբ ուսումնասիրել և հասկանալ հոգեբանական առողջության ծա-ռայությունների համակարգը և խնդիրները` մարդկանց այս առումով հնարավորինս օգտակար լինելու համար: Նաև տեղեկացրեց, որ Fulbright ծրագրի շրջանակներում ամենաշատ հանդիպումները կազմակերպվել են ԵՊԲՀ-ի բժշկական հոգեբանության ամբիոնում: Այս անգամ ևս Fulbright ծրագրի կրթաթոշակով Ջոն Սարոյանը ԵՊԲՀ-ի բժշկական հոգեբանության ամբիոնում Է:
Fulbright կրթական գրանտների ծրագիրը, որը հիմնադրվել Է 1946-ին ԱՄՆ սենատոր Ջեյմս Ուիլյամ Ֆուլբրայթի կողմից, ֆինանսավորվում Է ԱՄՆ Պետ- դեպարտամենտի միջոցներով`ԱՄՆ և մյուս երկրների միջև մշակութային-ակադեմիական կապերի ամրապնդման նպատակով և ապահովում Է ուսանողների, գիտնականների, դասախոսների, մասնագետների միջազգային կրթական փոխանակումները:
Սամվել Ավետիսյանը նկատեց, որ փոփոխվող հասարակության մեջ հայ ընտանիքների արժեհամակարգը նույնպես փոխվում է, կարևորեց հոգեբանության մեջ այդ ուղղությամբ հետագա ուսումնասիրությունների անցկացումը: Նա նշեց, որ համալսարանը կարևորում է ինչպես կրթական և գիտական, այնպես էլ կլինիկական ուղղվածություն ունեցող բոլոր այն ծրագրերը, որոնք նպաստում են միջազգային առաջավոր փորձի ներդրմանը:
Երկուստեք հույս հայտնեցին, որ Fulbright ծրագրի հերթական փուլը ևս արդյունավետ կլինի:
Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար, պրոֆեսոր Սամվել Ավետիսյանը Երևանի
քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի երիտասարդական հանձնաժողովի կողմից պարգևատրվել է շնորհակալագրով`«Երևանը մեր տունն է» երիտասարդական ծրագրի իրականացմանն աջակցելու համար:
Սեպտեմբերին կազմակերպված «Երևանը մեր տունն է» խորագրով երիտասարդական ծրագրի նպատակն էր երիտասարդ երևանցիներին ակտիվորեն ներգրավել մայրաքաղաքում իրականացվող տարբեր ծրագրերին`ապահովելով նրանց մասնակցությունը մայրաքաղաքի զարգացման և բնականոն կյանքի ապահովման գործին:
«Երևանը մեր տունն Է» խորագրով 6-օրյա ծրագրին մասնակցել Է մայրաքաղաքի 12 վարչական շրջաններից մեկական թիմ:
29.10.2012 Կարդացեք նաև
Գիտական խորհրդի հերթական նիստում գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Մ. Նարիման յանը ներկայացրեց համալսարանի 2010-12թթ. գիտական գործունեության վերլուծությունը...
31.10.2012
Հոկտեմբերի 8-9-ը Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում կա-յացավ «Որակի ապահովումը ՀՀ մասնագիտական կրթության համակարգում» խորագրով շահակիցների երկրորդ համաժողովը...
30.10.2012
Ուսումնական տարվա առաջին օրերին Երևանի պետական բժշկական համալսարանի պատվիրակությունը Թբիլիսիում մասնակցեց Ամերիկաավստրիական հիմնադրամի, Ավստրիայի բաց բժշկական ինստիտուտի և Ֆիլադելֆիայի մանկական...
26.10.2012
Ի լրացումն 20.01.2010թ. թիվ 02/01 «Գիտելիքների ստուգման թեստային մեթոդների միասնականության մասին մեթոդական ցուցումների» և ի փոփոխումն ուսումնական գծով պրոռեկտորի 17.10.2011թ. թիվ 02-36/21 շրջաբերականի՝ ամբիոնների...
25.10.2012
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYKgK9UP' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ